Արցախի Նախագահը հանդիպել է ՀՅԴ ղեկավար կազմի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/0194.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելել է հանրապետության հարավային թեւ ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: