«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ի համերաշխություն հայ եկեղեցու Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:

Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով և զայրույթով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը:

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը և արտերկրի հարցերով եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերն իրենց կարեկցանքն են հայտնել:

«Մենք գիտենք, որ այս եկեղեցին նաև Ցեղասպանության հուշահամալիր էր, որը հավերժացնում էր 1915թ. hայ քրիստոնյաների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածի հիշատակը: Տեղյակ լինելով այս սարսափելի ավերիչ գործողություններին՝ խնդրում եմ վստահ եղեք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ հավատացյալ
քույրերին և եղբայրներին, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են իսլամական պետության գործողություններից, և աղոթում ենք նրանց համար»,– ասել են նրանք:

Սիրիական Դեյր Էլ Զորի հայկական եկեղեցին, որը հիշեցնում էր 1915թ. ավելի քան 150000 հայերի կոտորածների փաստը, ըստ լրատվամիջոցների իսլամական պետության կողմից հիմնովին պայթեցվել է:

«Մենք մերժում ենք ինչպես «Իսլամական պետության» կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը, այնպես էլ կրոնական և պատմական տեղագրության ոչնչացումը,- նշել են Շնայդերը և Բոսե-Հուբերը և ավելացրել, – Մենք վստահ ենք, որ եկեղեցիների և հուշավայրերի ավերումը երբեք չի կարող սրբել տեղի ունեցած անարդարության մասին հիշողությունը»:

Scroll Up