«HayTar» հավելվածն՝անվճար

«HayTar» հավելվածն այսուհետ անվճար կլինի բոլոր օգտատերերի համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Սիրելի ՖԲՀ և ուղղակի Հ: Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ: Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար: Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Կեցցեք: Իսկ մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:

Հ.Գ. Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Պարզապես բարի կամք»,-նշել է նախարարը:

Scroll Up