Լիբանանում առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունները ևս կներկայացվեն

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Լիբանանի միջև առկա տնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղիները:

Ընդգծվեց գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:

Մտքեր փոխանակվեցին առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ:

Scroll Up