«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակից օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Scroll Up