Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արարողությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թևը ՌԴ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում` «Look in Rooms»-ում:

ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպելու միջոցառումը, որն իրոք, պատմական իրադարձություն է, քանի որ Արցախի անկախության հռչակման օրը նախկինում Մոսկվայում չի նշվել:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up