Հանուն արվեստի արժե մեռնել. չնայած սպառնալիքներին՝ Վենետիկում ցուցադրվել է Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը

Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում կայացել է թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Վերք» (The Cut) ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Աքընի ֆիլմը մասնակցում է հիմնական մրցույթին, պայքարում «Ոսկե առյուծ» մրցանակի համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ ֆիլմի առիթով հայտնի ռեժիսորը սպառնալիքներ էր ստացել թուրք ազգայնականներից, ինչի առնչությամբ Աքընն ասել էր, որ «հանուն արվեստի արժե մեռնել»: Ֆիլմի ցուցադրման առիթով ևս սպառնալիքներ են եղել, սակայն պրեմիերան այնուամենայնիվ կայացել է:
Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ստեղծագործական խմբի հայազգի անդամները՝ սցենարի համահեղինակ հայազգի Մարտիկ Մարտինը (լուսանկարում՝ նստած), դերասան Սիմոն Աբգարյանը, որը հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է Ռոբեր Քեշիշյանի «Արամ» ֆիլմից:
Մանրամասները՝ Tert.am կայքում: