Իրադրությունն առաջնագծում.հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցմանփորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջերկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն