Պատարան համայնքային կենտրոն կունենա

Պատարայի (Ասկերանի շրջան, ԼՂՀ) ավելի քան 850 բնակիչ ունեցող համայնքը տարեվերջին կունենա համայնքային կենտրոն:

Ծրագիրը հովանավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը բնակիչներին կսպասարկեն նորակառույց համայնքային կենտրոնից:

Պատարան առանձնանում է իր գեղատեսիլ բնությամբ ու հուշարձաններով: Համայնքի տարատեսակ հավաքները, ինչպես օրինակ ամիսներ առաջ այստեղ կազմակերպված ու բնության ու պատմական հուշարձանների պահպանությանն ուղղված սեմինարներն արդեն տարեվերջին կարող են հյուրընկալվել կառուցվող համայնքային կենտրոնի հանդիսությունների սրահում:  Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքից:

Scroll Up