«Բազե-2014»-ին կմասնակցի նաև Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/unnamed-52.jpg)
Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում են Սփյուռքահայ ուսանողների խորհրդից, սույն թվականի օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում կայանալիք «Բազե 2014» երիտասարդական համահայկական ամենամյա հավաքին մասնակցելու է նաև Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը(ՍՈՒԽ)` երկու ջոկատով:
Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցույթներում՝ սեղանի թենիս, շախմատ, ձեռքի ուժ, հրաձգություն, երգ, պար, նկարչություն, բրեյն ռինգ, լող, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, նորաձևություն, սպորտլանդիա, ազգային խաղեր:
Ջոկատները բաղկացած են սփյուռքահայ 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է:
Հավաքի ընթացքում սպասվում են նաև հետաքրքիր օրեր` լի հանդիպումներով և քննարկումներով:
Բոլոր այն սփյուռքահայ երիտասարդները, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2014»-ի ՍՈՒԽ-ի ջոկատներից մեկում, կարող են գրանցվել մինչև ս/թ հուլիսի 15-ը հետևյալ էլեկտրոնային հայտով` https://docs.google.com/forms/d/1uSAw0dCHBKqhSPj7KjKb7TC3MFY6GuF1mqlplVo5u7w/viewform
Հարցերի դեպքում զանգահարել` +374 55 888 220: