Հանդիպում Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը` հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ  նախագահի պաշտոնական կայքից:

Scroll Up