Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում

այաստանի Հանրապետության և Բելառուսի մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 23-29-ը Հայաստանում` Բելառուսի մշակույթի օրերի շրջանակում կանցկացվեն բելառուսական կինոյի օրեր:
Բելառուսական կինոյի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 23-ին, ժամը 18:30-ին, «Նաիրի» կինոթատրոնում, ս. թ. հունիսի 24-29-ը, ժամը 17:30-ին կցուցադրվեն «Առաքյալների հետքերը», «Գայլեր» և «Դիպուկահար` վրեժխնդրության զենք» ֆիլմերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: