Ֆրանսիայում հայկական ռադիոկայանների օգնությամբ Սիրիայի հայերի օգնության համար հանգանակություն կկազմակերպվի. News.am
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/214146.jpg)
Հայկական հարցի ֆրանսիական բյուրոն հունիսի 28-ին կազմակերպում է ռադիոմարաթոն՝ միջոցներ հավաքելու համար որպես օգնություն սիրիահայերին: Ծրագիրը, որն արդեն երրորդ անգամ է իրականացվում, հեռարձակվելու է Ֆրանսիայի երեք հայկական ռադիոկայաններով՝ «AYP FM», «Radio Arménie» եւ «Radio A»: Այդ մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:
«Այն ժամանակ, երբ Սիրիայի հայկական համայնքը ծայրահեղ իրավիճակում է, մենք պետք է օգնության ձեռք մեկնենք, աջակցենք ու մեր միասնականության մասին հայտնենք»,- նշել են ռադիոմարաթոնի կազմակերպիչները՝ ընդգծելով, որ նմանատիպ հանգանակություն կազմակերպվել է 2013թ.-ի սեպտեմբերին, որին մեծ թվով մարդիկ են մասնակցել: