Իրաքի Մոսուլ քաղաքից 65 հայ ընտանիքներ են հեռացել

Իրաքյան Մոսուլ քաղաքի 65 հայ ընտանիքներ հեռացել են այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագրությունից: Աղբյուրի տեղեկացմամբ` Իրաքի Ազգային իշխանության
պատասխանատուներից Պարույր Հակոբյանը նշել է, որ հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլ քաղաքը, և ազգաբնակչությունն, այդ թվում` 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից: Պարույր Հակոբյանը հավաստիացրել է, որ մարդկային
կորուստներ չեն արձանագրվել:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up