Ալմելոյում նշեցին Հանրապետության օրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/12.jpg)
Հունիսի 8-ին Նիդերլանդների Ալմելոի քաղաքի ՀԱԵ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը:
Միջոցառմանը ներկա էին ՀԱԵ վարչությունը, ՀՄԸՄ-ը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը, ով ողջունեց ներկաներին և ներկայացրեց 1918թ մայիսի 28-ի դերն ու կարևորությունը հայ ժողովրդի համար:
Հանդեսը սկսվեց Տ. Մաշտոց քահանայի օրհնությամբ և աղոթքով, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը աշակերտների կատարմամբ: Աշակերտները ելույթ ունեցան հայրենասիրական երգերով և ասմունքով: Աշակերտուհի Մարիամ Մխիթարյանը կարդաց Առաջին Հանրապետության կազմավորման մասին տեղեկություններ: Հանդեսի վերջում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ օրվա խորհրդի վերաբերյալ:
Միջուցառումը անցավ շատ ուրախ և ջերմ մթնոլորտում և ավարտվեց ուսուցիչների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ:
Մանուկ Մկրտչյան
Ալմելո, Հոլանդիա