120 սիրիահայ փախստական ընտանիքների հատկացվել է շուրջ 10,000 եվրո արժեք ունեցող մարդասիրական օգնություն
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը ավարտել է Զարգացման Գլխավոր վարչության և Բեյրութում վերջինիս գրասենյակի միջոցով շուրջ 10,000 եվրո արժեք ունեցող մարդասիրական օգնության (սննդամթերքներ, հիգիենայի պարագաներ և դեղամիջոցներ ) տեղափոխությունը Լիբանանի Բուրջ Համուդի Հովարդ Կարագեոսյան Միությանը: Մարդասիրական օգնությունը հատկացվել է 120 սիրիահայ փախստական ընտանիքներին հիմնականում Քեսաբից: