Հայկական անկյուն՝ Սևծովյան երկրների համալսարանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/IMGP8046.jpg)
Սևծովյան երկրների միջազգային համալսարանում սովորում են աշխարհի տարբեր ժողովուրդների երիտասարդներ: Գիտական, մշակութային և զվարճալի ծրագրերով հագեցած տեղի ուսանողության հերթական միջոցառումներից մեկը«Հարստացրու քո կյանքը տարբեր մշակույթներով» խորագրով փառատոնի կազմակերպումն էր, որը նվիրված էր տարբեր ազգերի մշակույթի ցուցադրությանը: Համալսարանի 10 երկրների ուսանողների շրջանում կան նաև հայազգի երիտասարդներ, ովքեր ստանձնեցին վերոնշյալ փառատոնին ներկայացնել հայ մշակույթը:
Մայիսի 23-ին տեղի ունեցած փառատոնին հայկական մշակույթը ներկայացվեց հատուկ ստենդով և ելույթներով: Ստենդի պատրաստման գործին աջակցություն ցուցաբերեց Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնը: Այն որոշակիորեն դարձավ հայ ժողովրդի մշակութային ձեռքբերումների մի փոքր արտացոլում: Երաժշտական և պարային համարների նախապատրաստությո