«Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով՝ Մայր Աթոռի Մատենադարանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/g_image-11.jpg)
Մայիսի 16-17-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենա «Հայ Եկեղեցին և կրթությունը, գիտությունը և մշակույթը» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովը կազմակերպվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի նախաձեռնությամբ և համագործակցությամբ ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի:
Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:
Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 զեկուցողներ, հրավիրյալներ, պետական համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ:
Գիտաժողովը սկիզբը` մայիս 16-ին՝ ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ