ՍուԽ-ը Միջազգային կրթական կենտրոնում

Մայիսի 7-ին տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հերթական հանդիպումներից մեկը: Ավանդույթ դարձած այցելությունները տարբեր բուհեր շարունակվում են: Այս անգամ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամները այցելել էին Միջազգային կրթական կենտրոն` հանդիպելու  այնտեղ սովորող սփյուռքահայ ուսանողների հետ:  Հանդիպման նպատակն էր ուսոնողներին ծանոթացնել ՍՈւԽ-ի  կառույցին, նպատակներին և նրանց ներգրավել  կազմակերպությունում տարվող աշխատանքների մեջ:

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը ողջունեց մասնակիցներին և մանրամասն ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքները և  ծրագրերը:

Հանդիպմանը մասնակից երիտասարդների մոտ նկատվեց մեծ հետաքրքրություն և ոգևորություն, քանի որ հենց հանդիպման ավարտին նրանցից շատերը ցանկություն հայտնեցին անդամակցել ՍՈւԽ-ին և ներգրավվել կազմակերպության ծրագրերի մեջ: Այս առումով հանդիպումը կարելի է համարել կայացած, և սպասումները՝ արդարացված:

Անուշիկ Ստամբոլցյան

 unnamed (2) unnamed (3) unnamed (4)

                                                                                                       Անուշիկ Ստամբոլցյան

Scroll Up