Հուլիսի 6-20-ը և օգոստոսի 12-26-ը Վանաձորում կկազմակերպվեն երիտասարդական Վիքի ճամբարներ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Համաշխարհային «Վիքիմեդիա» հիմնադրամը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2014 թ. հուլիսի 6-20-ը և օգոստոսի-ը 12-26-ը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Վանաձորում կազմակերպում է երիտասարդական Վիքի ճամբարներ:
Վիքիմեդիա Հայաստանի նպատակն է համացանցում, հատկապես Վիքի նախագծերում՝ Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիճամփորդ և այլն, զարգացնելու և հարստացնելու թե՛ հայոց լեզվով, և թե՛ օտար լեզուներով Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայոց ցեղասպանությանը, հայկական խնդիրներին վերաբերող նյութերի ծավալն ու բովանդակությունը:
Ճամբարի ձևաչափը հետևյալն է. 14-20 տարեկան 100 ակտիվ վիքի խմբագրողներ, որոնք կընտրվեն հայերեն վիքիպեդիայում իրենց խմբագրումների ծավալային և որակական ցուցանիշներով, ճամբարի մասնակցության ուղեգրեր կստանան անվճար, ևս 100 երիտասարդ կարող են մասնակցել՝ վճարելով ուղեգրի արժեքը (120 հազար դրամ): Ճամբարի բոլոր մասնակիցները 14 օր շարունակ օրական 4 ժամ կնպաստեն զարգացնել վիքիպեդիան՝ տեղադրելով հայկական թեմաներով հոդվածներ արևելահայերենով, արևմտահայերենով կամ այլ լեզուներով:
14 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, հայերեն վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների օգնությամբ կստեղծեն հոդվածներ: Ճամբարականների վիքի գործունեությունը դյուրացնելու, արդյունավետ դարձնելու նպատակով արևմտահայերենով և արևելահայերենով թվայնացրած գրականություն կտեղադրվի վիքիդարանում, ինչպես նաև տպագիր գրականություն կտրամադրվի, որը կարող է որպես աղբյուր ծառայել ստեղծելիք հոդվածների համար: Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ: Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու իրենց վիքի ճամփորդական տարբերակը, կայցելեն Լոռու և Շիրակի մարզերի պատմական հուշարձաններ, թանգարաններ։ Ճամբարում կա վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սեղանի թենիս:
Wiki Camp Vanadzor 2014/Programme ճամբարի «Վիքիմեդիա Հայաստանի» առաջնահերթ և հրատապ խնդիրներից է «Արևմտահայերեն վիքիմեդիա» առանձին բաժնի ստեղծումը, ընդլայնումը և զարգացումը: Ճամբարի կազմակերպման կարևորագույն նպատակներից մեկը սփյուռքի ավագ դպրոցի արևմտահայերենի կրող աշակերտներին և ուսանողներին վիքիպեդիայում ներգրավելն է: Նրանց ներուժը օգտագործելով հնարավոր կլինի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից վտանգված լեզու հռչակված արևմտահայերենով առանձին բաժին ստեղծել և վիքիդարանում արևմտահայերենով հայոց մշակութային ժառանգության վերաբերյալ հոդվածներ, տեղեկատվություն տեղադրել:
Հայաստանում ճամբարների կազմակերպիչներն են «Վիքիմեդիա Հայաստանը» և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» կենտրոնը:
Սիրելի հայ երիտասարդներ, եթե դուք Ձեզ համարում եք արևմտահայերենի ժառանգակիրն ու պահպանողը և ուզում եք դառնալ հայկական վիքի հանրության անդամ, կոչ ենք անում մասնակցել ծրագրին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ – հեռախոս 010 57 53 97, Էլ․փոստի հասցեն` info@wikimedia.am
Զաբել Վասիլյան – 098 05 30 56
Մեր նախագծերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ, այցելելով հետևյալ կայքերը.
https://www.youtube.com/watch?v=qSbrivrpzmw
https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Blog/Drafts/Armenian_students_enjoy_editing_Wikipedia#Body