Արամ Mp3-ի առաջին փորձը. «Եվրատեսիլի» բեմում նա մենակ կլինի

Արամ Mp3-ն այսօր Կոպենհագենում «Եվրատեսիլի» իր առաջին փորձն է կատարել: Մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ թեպետ Արամը բեմ բարձրանալուց առաջ խոստովանել էր, որ հուզված է, սակայն վստահ ելույթ ունեցավ, նա ցույց տվեց ուժեղ վոկալային տվյալներ և երգեց առանց թերությունների:

Նրա ելույթը սկսվում է մութ բեմում, հետևից լուսարձակներով: Ապա հայտնվում են առկայծող լույսեր, որոնք շատանալով՝ պայթում են, երբ երգը հասնում է գագաթնակետին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ 

Մանրամասները՝ aravot.am  կայքում:

Scroll Up