Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի կոչը` ի նպաստ քեսաբահայերի
Սիրելի հավատացյալներ,
Ս/թ մարտի 21-ին, ինչպես հայտնի դարձավ, Ալքաիդայի զինված խմբավորումները ներխուժել էին Սիրիայի արեւմուտքում գտնվող հայաբնակ գյուղեր ու շրջակա բնակավայրեր: Քեսաբի մեր հայրենակիցները տեղահանվել են ու այսօր հայտնվել ծանր կացության մեջ: Նրանց մեծ մասը ապաստան է գտել Լաթաքիայի իրենց հարազատների ընտանիքներում կամ ժամանակավոր հանգրվանել Սուրբ Աստվածամայր եկեղեցում:
Կոչ ենք անում օգնության ձեռք մեկնել տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց թվում կան տասնյակ ծերեր ու մանկահասակ երեխաներ:
Ձեր օգնությունը կարող եք ուղարկել.
-«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի (Fonds Arménien de France) գրասենյակ` BP 12. 75660 Paris Cedex 14: Ծրարի վրա նշել, որ օգնությունն ուղղվում է քեսաբահայերին:
-Կատարելով առցանց վճարում`http://www2.fondsarmenien.org/Index.aspx (www.fondsarmenien.net) կայք էջի միջոցով: