Մոսկվան պահանջում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/10152623_10152439012165809_1674479820_n.jpg)
Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:
«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի իրադրությունը»,- գրել է Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները մարտի 31-ին Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել քեսաբահայերի դեմ կատարված վայրագությունների դեմ: «Մեր տվյալներով՝ հայերի հետ հաշվեհարդարին զինյալներ են մասնակցել Թուրքիայից: Մենք ցանկանում ենք հասարակայնության ուշադրությունը դարձնել այդ հանցագործության վրա»,- ասել է հայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Էդգար Գրիգը: Դրա համար Մոսկվայի քաղաքապետարան ծանուցում է ներկայացվել ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: