Շվեյցարիայի կառավարությունը Փերինչեքի գործով հայց է ներկայացրել ՄԻԵԴ Գերագույն պալատին

Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Այս մասին
«Արմենպրես»-ին հայտնեցին Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատի 2013 թվականի դեկտեմբերի 17-ին դատավճիռը, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, վերջնական չի համարվում: Եվրոպական կոնվեցիայի 43-րդ և 44-րդ հոդվածների համաձայն` երեք ամսվա ընթացքում կողմերը կարող են պահանջել, որ գործը վերանայվի ՄԻԵԴ Գերագույն պալատի կողմից: Նման պահանջի դեպքում հինգ դատավորների հանձնախումբը որոշում է` արդյո՞ք գործը հետագա քննության կարիք ունի, թե ոչ: Եվ միայն դատավորների դրական գնահատականից հետո Գլխավոր պալատը քնում է գործը և կայացնում վերջնական դատավճիռը:

Եթե բողոքարկման հայցը մերժվում է, ապա դատարանի որոշումը դառնում է վերջնական և փոխանցվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին` դրա կատարումը վերահսկելու համար:

Ինչպես պարզաբանեց Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին, սովորաբար մի քանի ամիս է տևում մինչև հինգ դատավորների հանձնախումբը որոշում է կայացնում` արդյոք գործը պետք է վերանայվի Գերագույն պալատի կողմից, թե ոչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Scroll Up