Մահացել է Ցեղասպանությունը վերապրած ու Իտալիայում հանգրվանած վերջին հայը

Փետրվարի 16-ին մահացել է Ցեղասպանությունը վերապրած Սերջիո (Սարգիս) Մուշեղյանը, որը բնակվում էր Իտալիայի Կալաբրիա նահանգում: Նա 98 տարեկան էր:
Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարգիս Մուշեղյանը ծնվել է 1916-ի նոյեմբերին: Նրան փրկել էին իտալացի միսիոներները, երբ նա 4 տարեկանում անտուն ու անօթևան ապրում էր Կոստանդնուպոլսի փողոցներում: Նրան տարել են Իտալիա, որտեղ էլ ապրել է կյանքի մեծ մասը՝ Ապուլիայի ու Կալաբրիայի միջև, որտեղ մահացել է:
Մուշեղյանի մահախոսականում Կալաբրիայի քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն նրան անվանել է «մեծ արժանապատվությամբ ու բարձր բարոյականությամբ օժտված մարդ»:
«Մեր համայնքը պատիվ է ունեցել հանդիպելու Սարգիսի հետ հայ ժողովրդի մեծ ողբերգության զոհերի հիշատակության օրը: Հայ ժողովուրդը մինչ օրս դեռ սպասում է պատմական արդարության: Մենք պատիվ ունեցանք հանդիպելու Մուշեղյանի և նրա ժողովրդի պատմությանը»,- ասել է քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն:
Կյանքի վերջին տարիներին Սարգիս Մուշեղյանը ժամանակի մեծ մասը նվիրում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ապրիլի 24-ին: «Ես չեմ կարող կորցնել այդ հնարավորությունը, երբ խոսքն իմ ժողովրդի ճակատագրի մասին է»,-ասում էր նա:
«Նոր Արաքս» (Բարի) գյուղում ապրելու տարիներին նրա կինը՝ Մարիամը և դուստր Վարդուհին ներկող հատկություն ունեցող բույսեր էին հավաքում գորգերի համար:
2013 թվականի հունվարին Բարիում խաչքար տեղադրվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
http://www.panarmenian.net/