Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված բրիտանացի պատգամավորը ԼՂ-ի վերաբերյալ լսումներ է առաջարկում խորհրդարանում

Հայամետ բրիտանացի պատգամավոր Սթիվեն Փաունդն առաջարկել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում լսումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի վերաբերյալ Բրիտանիայի քաղաքականությունը որոշելու թեմայով, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը։

Այս պատգամավորը ներառված է եվրոպացի պատգամավորների «սև ցուցակում», որոնց մուտքն Ադրբեջան արգելված է։

Պատճառն այն է, որ Սթիվեն Փաունդն առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։

http://www.tert.am/

Scroll Up