Լեւոն Արոնյանը հաղթեց Վիշվանաթան Անանդին. Ցյոււրիխի գերխոշոր մրցաշար
Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի մրցաշարի առաջին տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Աշխարհի նախկին չեմպիոնն իր պարտությունն ընդունեց 73-րդ քայլում։
Աշխարհի նորընծա չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդի, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսեց իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Կարլսենի հետ, Անանդը՝ Նակամուրայի, իսկ Կարուանան՝ Գելֆանդի հետ։
Հիշեցնենք, որ կայծակնային խաղի (բլից) մրցաշարում Արոնյանը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Կարլսենին։