Մեգ Ռայանը կէկրանավորի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը

Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը հանդես կգա կինոռեժիսորի դերում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Ռայանը մտադիր է էկրանավորել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակը: «Մարդկային կատակերգության» սցենարով ֆիլմ արդեն նկարահանվել է 1943 թվականին, որտեղ գլխավոր դերում խաղում է Միքի Ռունին:

Ռայանի ֆիլմը կկոչվի «Իթաքա»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի մասին պատմող ֆիլմում, բացի Ռայանից, կխաղան Մելանի Գրիֆիտը և դերասանուհու որդին՝ Ջեք Քուեյդը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերը կլինի Թոմ Հենքսը:

Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։

Թերթ.am

Scroll Up