Ֆրանսուա Օլանդը մտադիր է հանդիպել Հրանտ Դինքի այրուն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/190854.jpg)
Թուրքիա կատարած այցելության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է հանդիպել «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, հաղորդում է «Hurriyet Daily News»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կայցելի հունվարի 27-28-ին:
Հիշեցնենք, որ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: 2014-ի սկզբին այդ գործով դատաքննությունը վերսկսվել է Ստամբուլի դատարաններից մեկում: