Չելյաբինսկում կկառուցվի առաջին հայկական եկեղեցին

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան ստորագրել է առաջին հայկական եկեղեցու կառուցման թույլտվության մասին հանձնարարականը:

«Որոշվել է թույլատրել տեղի կրոնական կազմակերպությանը՝ հողատարածքի օգտագործման և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու» կապիտալ շինարարության համար»,-  ասվում է քաղաքապետարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
 Նշվում է նաև, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին տեղակայված է լինելու քաղաքի Կուրչատովսկի շրջանի Բեյվելի փողոցում: Շինարարության համար հատկացված հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 315 քառ. մետր:
Scroll Up