ԿԿայանա «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը

Ինչպես տեղեկացնում են Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման մամլո դիվանից, հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կկայանա Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը:

Համահայկական հավաքին կմասնակցի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած ավելի քան 200 եկեղեցասեր երիտասարդ:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուխտագնացությունը ավանդաբար կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Երիտասարդական հավաքի մասնակիցները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն հոգևոր և պետական ավագանու հետ:Այս տարի հավաքի գործնական մասը լինելու է նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդ ակտիվիստների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, քույր թեմերի համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր միջոցառումների նախագծմանը:

2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիքդեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ: Մասնակիցները հանդիպեցին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության նախագահ ԱրմենՍարգսյանի և ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանիհետ:

Ուխտագնացության տեսահոլովակը  `

https://youtu.be/tcsinfKTqo8?fbclid=IwAR1GOPAwLG697-SfBsWbZmvSSZH6_Ou0upjbZX0FpCIjqw1FouJq2L2De7c

 

 

 

 

Scroll Up