Դավութօղլուն հանդիպել է Պոլսո հայոց փոխպատրիարքի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլու-Աթեշյան հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳՆ շենքում: Արք. Աթեշյանը հանդիպման սկզբում Դավութօղլուին գիրք է նվիրել, իսկ Դավութօղլուն՝ կակաչի տեսքով ափսե:

Այնուհետ հանդիպումը շարունակվել է առանց լրագրողների:

 NEWS.am

Scroll Up