Դանիելա Սարոյան Աշբահյանը նշանակվել է Ամերիկայի հայկական համագումարի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հաճույքով հայտարարում է Դանիելա Սարոյան Աշբահյանի պաշտոնի բարձրացնման մասին Վաշինգտոնում՝ Համագումարի կենտրոնական գրասենյակում, որպես հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար:
«Մեծ հպարտություն է բարձրացնել մեր նախկին փորձնակներից մեկի և ներկա աշխատակցի պաշտոնը- նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և հավելել,- Դանիելայի էներգիան և ոգևորվածությունը համադրված նրա աշխատասիրությամբ և նվիրվածությամբ աննկարագրելի է: Վստահ եմ, նա հիանալի աշխատանք կկատարի իր նոր պաշտոնում, որպեսզի շարունակի նպաստել Հայկական համագումարի առաքելությանը»:
Աշխատանքի ընդունվելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների անցկացման ընթացքում՝ որպես Համագումարի հանրային կապերի պատասխանատու, Դանիելան ղեկավարել է Կապերի վարչությունը 2016 թ.-ի մայիսից սկսած՝ վարելով բոլոր թղթային և թվային հաղորդագրությունները և միևնույն ժամանակ կազմակերպելով համայնքային միջոցառումներ: Աշբայանն օգնեց մեկնարկել www.armenia360.com կայքը: Լինելով լուրերի և տեղեկատվության լայնածավալ աղբյուր՝ խոշոր կառույցների և հիմնադրամների հղումներով, ուղեկցվելով ամենշաբաթյա նորություններով և հոդվածներով, հավաքված տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով ուղարկվում է Համագումարի անդամներին և նրանց, որոնք բաժանորդագրվել են առցանց:
Դանիելան Հայաստանում Համագումարի ամառային փորձնակների ծրագրի հպարտ շրջանավարտ է: Նա 2014 թ.-ին փորձնակ է եղել Միավորված ազգերի կազմակերպության Հանրային տեղեկատվության բաժնում: Նախկինում նա փորձառություն է ունեցել նաև կոնգրեսական Ջենիս Հանի գրասենյակում, Public Diplomacy Magazine-ում, Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսում և Սան Ֆրանսիսկոյի էթիկայի հանձնաժողովում:
Աշբայանը ստացել է Մագիստրոսի կոչում հանրային դիվանագիտության բնագավառում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում: Իր ուսումնառության ընթացքում նա մասնագիտացել է մշակույթի և տեխնոլոգիայի օգտագործմամբ և դիվանագիտության միջոցով՝ կարևոր հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման ոլորտում: Դանիելան իր բակալավրի կոչումը ստացել է Սան Ֆրանսիսկոյի համալսարանում՝ Միջազգային գիտության տեսության ոլորտում եւ հավելյալ մասնագիտացմամբ՝ գլոբալ քաղաքականության և հասարակությունների, ֆրանսագիտության, եվրոպագիտության եւ իրավագիտության բնագավառներում: Միաժամանակ նա իրականացրել է փորձնակների ծրագիր՝ աշխատելով Չեխիայի Հանրապետության ավագ դպրոցների հետ, սովորել է Ֆրանսիայում և իրականացրել է հետազոտություն՝ Ինդոնեզիայում մշակութային փոխանակման ծրագրերի վերաբերյալ:
Նա ակտիվ է իր համայնքում՝ Վաշինգտոնում, Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցում: Նախկինում ծառայել է Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպության (ACYOA) խորհրդում, եղել է նաև կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ:
Ծնունդով Դանիելան Կալիֆորնիայի Ռանչո Պալոս Վերդեից է, եղել է Լոս Անջելեսի Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու անդամ: Տարիներ շարունակ որպես անձնակազմի կամավոր անդամ՝ աշխատել է Ամերիկայի Արեւմտյան թեմի հայկական եկեղեցու ամառային ճամբարում:
Նոր պաշտոնում՝ որպես հասարակայնության հետ կապերի ղեկավար, Դանիելան կշարունակի բացահայտել հնարավորություններ` ընդլայնելու Հայկական համագումարի մեդիա հարթակները եւ հասարակության հետ կապերի հաստատումը, ինչպես նաև խթանել հարաբերությունները տեղական եւ միջազգային լրատվամիջոցների հետ: