Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանելու աշխատանքային այցով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Scroll Up