Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» գեղեցկության մրցույթում

Լոնդոնում կայացել է MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթը, որին մասնակցում են գեղեցկուհիներ նախկին խորհրդային երկրներից:
Ինչպես հաղորդվում է մրցույթի ինստագրամյան էջում, մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինա Չաբանյանը: Նա արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Առաջին վիցե-Միսս ԽՍՀՄ ճանաչվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, իսկ երկրորդ վիցե-Միսս ԽՍՀՄ դարձել է Ղազախստանը ներկայացնող Լաուրա Մուխտարը:
Անգելինա Չաբանյանը ծնունդով Բելառուսից է, 15 տարեկանից սովորում է Անգլիայում։