Հայկական գորգերի արտադրությունը զգալի աճել է

Հայաստանում 2019 թվականի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 48.4%-ով։

ՀՀ վիճակագրական կոմիտեից հրապարակած տվյալների համաձայն, այս նշված ժամանակահատվածում արտադրվել է 4.6 տոննա գորգ, իսկ 2018 թվականի հունվար-փետրվարին՝ 3.1 տոննա:

Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել են 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

Հիշեցնենք, որ 2016թ-ին Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգ, 2015թ-ին՝ 41 տոննա։

Scroll Up