Տեղի կունենա Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդեսը

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ապրիլի 13-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա Փարիզում բնակություն հաստատած դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդեսը, կհնչեն նրա ստեղծագործությունները, Բելգիայից ժամանած հեղինակ-կատարող Նառա Նոյանը կներկայացնի ֆրանսիական երգեր:
Ծրագրում կհնչեն Շ. Ազնավուրի, Մ. Լեգրանի երգերից, ինչպես նաեւ հեղինակային ստեղծագործություններ: Կլինեն նաեւ հայտնի հյուրեր՝ Լեւոն Բլբուլյան, Նաիրա Մանուչարյան, Մարիետա Խոջայան, Գաբի Լոգան, Էլիոթ Լուար:
Հայ-ֆրանսիական գրական-երաժշտական երեկոն կվարի Կարինե Ավագյանը: