Համերգ Բարսելոնայում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Բարսելոնա քաղաքում մարտի 31-ին տեղի է ունենալու հայրենասիրական համերգ-միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին, որի ընթացքում պարգևատրվելու են 2016թ. Ապրիլյան պատերազմի հերոսներ Շուլի Հակոբյանը, Ռազմիկ Գասպարյանը և Սարգիս Ստեփանյանը:

 Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Արսեն Գրիգորյանը (Մրոն), Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Դավիթ Խաչատրյանը, դուդուկահար Հովհաննես Կարախանյանը և Բարսելոնայի «Հայք» պարային համույթը:

Համերգի կազմակերպիչներն են Բարսելոնայի «Հայք» միությունը և Եվրոպայի հայերի միությունը:

Scroll Up