Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Կրասնոդարում

Օրերս Կրասնոդարի «Ցենտրալնի» պետական լրացուցիչ կենտրոնում կայացել է «Թումանյանը՝ որպես փայլող հավերժություն» խորագրով միջոցառում, որի ընթացքում կենտրոնի սաները մեծ սիրով և ոգևորությամբ նշել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը:
Կրասնոդարի «Ցենտրալնի» պետական լրացուցիչ կենտրոնի սաները, արդեն քանի տարի անընդմեջ, բեմադրում են Թումանյանի հեքիաթները: Դրանով նրանք ո´չ միայն ծանոթանում են հայ հանճարի ստեղծագործություններին և իրենց տուրքն են մատուցում նրա հիշատակին, այլև թումանյանական խոսքի օգնությամբ, սկսում են խոսել հայերեն:
Միջոցառման ընթացքում երեխաներին ցուցադրվել են տեսանյութեր, գրողի անձնական իրերից որոշ նմուշների նկարներ և պատմվեցին դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ:
Կարինե Կատանյան
Կրասնոդարի «Ցենտրալնի» պետական լրացուցիչ կենտրոնի հայերենի ուսուցիչ