Սփյուռքահայ արվեստագետների աշխատանքների ցուցադրություն Երևանում

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, մարտի 15-ին Երևանում՝ Ալբերտ և Թովե Բոյաջյան պատկերասրահում տեղի է ունենալու լիբանանահայ ֆրանսաբնակ հայտնի գեղանկարիչ Տիգրան Դադերյանի և հայրենադարձ քանդակագործ Գևորգ Ջորջ Կասսաբյանի աշխատանքների  ցուցադրությունը:

Հայտնի գեղանկարիչ Տիգրան Դադերյանը ծնվել է Բեյրույթում 1929 թ.-ին: Մանկության տարիներն անցկացրել է Զահլեում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև՝ Փարիզի արվեստների ազգային դպրոցում, Գոետսի ակադեմիայում և Գրան Շոմիեր ակադեմիայում: 1957 թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք անհատական և այլ նկարիչների հետ համատեղ ցուցադրություններով Հայաստանում, Լիբանանում և Ֆրանսիայում: Դասավանդել է Գոետսի ակադեմիայում, որն 1983թ-ին վերանվանվել է Գոետս-Դադերյան ակադեմիա (Académie Goetz-Daderian):

Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի և Գալուստ Գյուրբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին՝ Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի Ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։ 1977-1981 թթ. եղել է Tempo and screen printing center-ի, 1981-1999 թթ.՝ Manufacturing polyurethane injection machinery-ի, 1999-1903 թթ.՝ Canadian Polyurethane & Solar research center–ի սեփականատեր և գործադիր տնօրեն։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ:

Scroll Up