«Թումանյանի աշխարհը» խորագրով ցուցահանդես՝ «Համազգային»-ի նախաձեռնությամբ

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց գեղանկարիչ Արմեն Վահրամյանի «Թումանյանի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը, որին  նրկա էին արվեստագետներ, նկարիչներ, մտավորականներ և արվեստասերներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգային հայ կրթական և մշակութային միությունից, բացմանն արձակագիր, հրապարակախոս, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանն անդրադարձավ միջոցառման առիթին՝ Թումանյանի ծննդյան 150-ամյակին, նշելով, որ սա «Համազգային»-ի կազմակերպած երկրորդ միջոցառումն է ու դեռ շարքը շարունակվելու է:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը խոսեց Ա. Վահրամյանի արվեստի մասին՝ Միության անունից հուշանվեր փոխանցելով նկարչին:

«Լոռի» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը խոսեց Լոռու բնաշխարհի, Հովհ. Թումանյանի ու Ա. Վահրամյանի գեղանկարների էության ու կապի մասին:

Ելույթ ունեցավ նաև գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը:

Այնուհետև ներկաները շրջեցին ու ծանոթացան ցուցադրված կտավներին:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մարի 2-ը:

Scroll Up