Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակներին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ ստեղծված Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանական միջոցառումների համայնքային հանձնաժողովը փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում (հասցե՝ Խիվինի նրբանցք №2) ժամը՝ 16:30-ին, իսկ ժամը՝ 18:00-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի մեծ սրահում (հասցե՝ Լադո Գուդիաշվիլի փ. №7) կազմակերպում է հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակներին, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: