Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ

Հունվարի 15-ին շարունակվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Գաղտնի քվեարկության արդյունքում «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանը (124 կողմ, 3 դեմ) եւ Ալեն Սիմոնյանը (109 կողմ, 20 դեմ) ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն (108 կողմ, 0 դեմ) ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ: