Հայկական խաչքար է տեղադրվել Սիդնեյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ։
Արարողությանը ներկա են եղել Սիդնեյի արքեպիսկոպոս Էնթոնի Ֆիշերը եւ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը: Այս մասին գրում է
NEWS.am-ը:
Խաչքարն Ավստրալիայի հայ համայնքի անունից նվիրել էին Ստեփան եւ Հիլդա Գրքաշարյանները: Այս նախաձեռնությամբ նրանք շնորհակալություն են հայտնում Սիդնեյի Կաթոլիկ եկեղեցուն՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություն անցկացնելու համար։