ՀՀ նախագահի տիկինը Վարշավայում հանդիպել է հայ-համայնքի ներկայացուցիչների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/11/handipum2-300x225.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունի, մտերմիկ և անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ-լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին: Մասնավորապես քննարկվել են «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Արցախ–Սփյուռք հարաբերություններին։