Իրանի հայ համայնքը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Երևանի ժամանակով ժամը 10:00-ին ավարտվեց Լոս Անջելեսում կայացած «Արարենք միասին» խորագրով «Հեռուստամարաթոն-2018»-ը, որի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նվիրատուների շարքում է նաև Իրանի հայ համայնքը, որը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: