Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ

Սիրիայի իշխանություններին հաջողվել Է վերադարձնել մոտավորապես ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ, միեւնույն ժամանակ անօրինական հնագիտական պեղումներ են անցկացվում երկրի բռնազավթված տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Սիրիայի մշակութային ժառանգության եւ թանգարանների վարչության տնօրեն Մահմուդ Համուդը:
«Մոտավորապես ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ Է հաջողվել վերադարձնել Սիրիայում, եւս ավելի քան 100-ը վերադարձվել են Լիբանանից, այդ թվում՝ Պալմիրայից քարե արձաններ եւ սրբապատկերներ՝ Մաալյուլի վանքից»,-հայտարարել Է Համուդը:
Համուդը նաեւ պատմել Է սիրիական կառավարության հսկողությունից դուրս գտնվող Մանբիջ, Ռաքա քաղաքների մերձակա շրջաններում եւ Եփրատից դեպի արեւելք ընկած գոտում անօրինականորեն կատարվող հնագիտական պեղումների մասին:
«Իրադրությունն ավելի վատ Է այն տարածքներում, որոնք գտնվում են Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորումների հսկողության տակ, այդ թվում՝ հարուստ ժառանգություն ունեցող Աֆրինում, որտեղ պատմական օբյեկտները գործնականում ամենօրյա կողոպտման են ենթարկվում թուրքական բանակի հովանավորությամբ»,-հայտարարել Է Համուդը: