Հայ-գերմանական մշակութային կենտրոնի աջակցությունը ջավախահայ աշակերտներին

Մյունխենի «Անուշ» հայ-գերմանական պարի և մշակույթի կենտրոնի (հիմնադիր-տնօրեն՝ Անուշ Չախալյան) հայաստանյան ներկայացուցիչները «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում hոկտեմբերի 8-ին Ջավախքի մի շարք գյուղերի առաջին դասարանցիներին գրենական պարագաներ են նվիրել:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, հյուրերն այցելել են Կարզախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարան, որտեղ էլ երեխաներին հանձնվել են նվերները:

Ծրագրի կազմակերպիչներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Սփյուռքի նախարարությանը, Ջավախքին աջակցություն հիմնադրամին (ՋԱՀ), Ախալքալաքի հոգևոր հովիվներին, Ջիվանու տուն-թանգարանի աշխատակազմին, Չախալյանների ընտանիքին, Մայիս Համբարձումյանին և բոլոր աջակցողներին՝ բարեգործական ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն ունենալու համար: Կենտրոնը «Մանկության մոլորակ» ծրագրի շրջանակներում պատրաստվում է ընդգրկել բոլոր դպրոցականներին` մինչև ավարտական դասարանները:

Հավելենք, որ այս ծրագրի նպատակն է երեխաների կյանքում կրթության դերի կարևորումը և  նրանց քաջալերելը: Նախաձեռնությունը շարունակական է լինելու և ժպիտ է պարգևելու հայ մանուկներին` ապահովելով մանկության մոլորակի  հավերժական պտույտը:

 

 

Scroll Up