Գևորգ Վերմիշյանը կարող Է զբաղեցնել «Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը

Ռուսաստանի «Մեգաֆոն» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 10-ին կայացաշծ իստում բաժնետերերին առաջարկել Է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում: Այդ մասին ТАСС-ի  փոխանցմամբ, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:

«Մեգաֆոն»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը որոշում Է ընդունել ընկերությունը թողնել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի սկզբին:

Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվելու Է նոյեմբերի 13-ին:

Հավելենք, որ Գևորգ Վերմիշյանը ընկերության գործադիր տնօրեն էր նշանակվել 2017 թվականին:

Scroll Up