«Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված գիտաժողով Երևանում

ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018թ. հոկտեմբերի 19-20-ին Երևանում կազմակերպում են «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված գիտաժողով:
Լինելով ցայսօր հրատարակվող հայերեն ամենաերկարակյաց պարբերականը, որի էջերում արծարծվել և վերլուծվել են ազգային կյանքի կարևորագույն ու հրատապ խնդիրներ, հրապարակվել բնագիտական, տնտեսագիտական, պատմագիտական, բանասիրական, աստվածաբանական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմությանն առնչվող հազարավոր արժեքավոր նյութեր, «Բազմավէպ»-ը մեր օրերում էլ ամենանշանավոր հայ պարբերականներից է և շարունակում է ներկայանալ հայագիտական հարուստ ու արժեքավոր նյութերով:
Հանդեսի հոբելյանին նվիրված գիտաժողովը կլինի նաև գնահատանքի յուրօրինակ դրսևորում: Գիտաժողովում կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ:
Իրենց մասնակցությամբ գիտաժողովը կպատվեն պետական այրեր, հոգևոր հայրեր, հայտնի մտավորականներ Հայաստանից և արտերկրից:
Գիտաժողովի բացումը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 24) սույն թվականի հոկտեմբերի 19-ին, սկիզբը՝ ժամը 1000-ին:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
ՀՀ սփյուռքի նախարարություն Հեռ.՝ 010 585 601 (701), 060 500 710 Էլ. հասցե՝ panarmeniaorg@gmail.com,hmekv@mindiaspora.am |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Հեռ.՝ 010 581 853 |